Վարկանշային բարձր ցուցանիշը վերահաստատում է ընկերության դիրքը՝ որպես ոլորտի առաջատարի, որ, համադրելով էլեգանտ դիզայնն ու լայն ֆունկցիոնալությունը, մշտապես ներկայանում է բարձր տեխնոլոգիական արտադրանքներով։
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
ՊՎԾ նախկին աշխատակիցը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ստուգումների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025թ. աշխատանքային օրակարգը՝ պետություն-մասնավոր փոխգործակցության շարունակականությունն ապահովելու և արձանագրված խնդիրների ուղղությամբ մասնակցային եղանակով արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։
Կառուցվել է 13 ֆուտբոլի դաշտ և 8 խաղահրապարակ, հիմնանորոգվել 7 բակային տարածք, նորով է փոխարինվել 115 վերելակ:
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել փորձաքննական 7 պահանջների կատարման պայմանով:
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Վահե Հովհաննիսյանը սա միահամուռ աշխատանք է համարում դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին աջակցելու համար։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։ Քաղաքապետը չի վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գործընկեր կառույցների հետ քննարկումների ժամանալ եզրահանգել են, որ այդ գաղափարը դեռևս առաջ չեն մղելու։
Պատճառը Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանումն է։
Փորձեցինք Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե ինչու է Մեծարենց փողոցն անընդհատ քանդվում։ Այդ ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից առաջարկ ստացանք հանդիպել և տեղում արձանագրել առկա խնդիրները:
Ըստ նրա՝ տնտեսական աճի կանխատեսումներն անելիս իրենք հաշվի են առել այն հանգամանքը, որ մյուս տարվա կեսերից այս հանքը պետք է գործարկվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։
«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած այս ողբերգությունը խորը վիշտ է առաջացնում»,- գրել է նա։
Նա շեշտեց, որ իրենք պլանավորմամբ են զբաղվում, ոչ թե՝ գուշակությամբ։ Եվ հավանականություն կա, որ իրականությունը պլանավորվածից «մի փոքր այլ կերպ լինի»։
Փոխարենը այլ տվյալներ է ներկայացնում ռուսական РБК-ն՝ հղում անելով տեղի առողջապահական ծառայություններին։ Ռուսական այս լրատվամիջոցի փոխանցմաբ՝ ողջ մնացել 28 մարդ։
Պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։
Քրեակատարողական ծառայությունից չեն հերքում, որ տեղ չունենալու պատճառով «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր չեն ընդունում:
APA-ն նշում է, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան է տվել և հարկադիր վայրէջքի համար ուղևորվել Ղազախստան:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից։
Նշանակվել է տուգանք ավտոմոբիլային բենզինին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ապրանքի վաճառք իրականացնելու համար։
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։