Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2024 թվականին համայնքին է հանձնվել 2600 քմ զավթված տարածք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2024 թվականին բնակիչներին է հանձնվել 2600 քմ զավթված տարածք, դրանք հիմա բարեկարգված բակեր են, սալիկապատված մայթեր: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
«Հեռացվել է ապօրինի կառուցված 29 ավտոտնակ, 15 տնակներ և կրպակներ:
Կառուցվել է 13 ֆուտբոլի դաշտ և 8 խաղահրապարակ, հիմնանորոգվել 7 բակային տարածք, նորով է փոխարինվել 115 վերելակ:
Փոխարինվել է 485 գծմ կոյուղագիծ»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել