HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆիննախն ուսումնասիրում է «Լիդիան Արմենիա»-ին պետական երաշխիքով վարկ տրամադրելու փաթեթը

Ֆինանսների նախարարությունը ուսումնասիրում է Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանը պետական երաշխիքով վարկ տրամադրելու փաթեթը։ Այս տեղեկությունն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց Վահե Հովհաննիսյանը։

«Որպեսզի պետական երաշխիքի կամ պետական բյուջետային վարկի համար դիմի որևէ մեկը, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի։ Հիմա մեր գործընկերները «Լիդիան Արմենիա»-ից այդ փաթեթը տրամադրել են, և Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այն։ Հույս ունեմ, որ կարճ ժամանակում կավարտենք ուսումնասիրությունը, մենք մեր եզրակացությունը կտանք, և եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը, որովհետև այն կարևոր դեր է խաղալու ապագա տարիների տնտեսական աճի վրա»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ տնտեսական աճի կանխատեսումներն անելիս իրենք հաշվի են առել այն հանգամանքը, որ մյուս տարվա կեսերից այս հանքը պետք է գործարկվի, այսինքն՝ պետությունը կսկսի ստանալ հանքի գործարկումից ստացվող առաջին եկամուտները։

Մեր հարցին՝ արդյոք բանկերն արդեն դիմե՞լ են ծրագիրը ֆինանսավորելու համար, և ինչ գումարների մասին է խոսքը, նախարարը կոնկրետ պատասխան չտվեց։ Ըստ տեղեկությունների՝ հայկական մի քանի բանկ արդեն մրցավազքի մեջ է ծրագիրը ֆինանսավորելու համար, քանի որ այն պետական երաշխիքով է։

«Լիդիան Արմենիա»-ին պետական երաշխիքով վարկ տրամադրելու մասին խոսել է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հանքը շահագործողների և Հայաստանում առևտրային բանկերի միջև բանակցություններ կան։ Եթե այդ բանակցությունները հաջողությամբ ընթանան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին։ Վերջին տարիներին բանկերը բավականին մեծ կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել»,- դեկտեմբերի 12-ին Կառավարության նիստից հետո ասել է Գևորգ Պապոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter