HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում դեկտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել Նորագավիթի 61-ամյա բնակչի վերաբերյալ։ Ըստ ՆԳՆ տարածած հաղորդագրության՝ մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու և իրացնելու մասին տեղեկությունն անմիջապես ստուգվել ու հաստատվել է:

«Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և ավտոմեքենայում։ Հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի ինքնաձիգ, մեկ ինքնաձիգ՝ հեռադիտակով, 2՝ «Մակարով» տեսակի, 2՝ «Չեզետա» տեսակի, 1՝ թմբուկավոր և 9 այլ մարտական ատրճանակ, ատրճանակի բռնակներ, դետալներ, փամփուշտներ, 32 հրապատիճ, այլ զինամթերք և զենքի ձևափոխման, վերանորոգման համար նախատեսված հաստոցներ:

Հայտնաբերվածներն առգրավվել են։ 61-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից։

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև 51-ամյա տղամարդու տնակում։ Հայտնաբերվել են մարտականի ձևափոխված 6 ատրճանակ և տարբեր տրամաչափի 125 մարտական փամփուշտ։

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter