HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վահե Հովհաննիսյան. «Վերադարձվող եկամտային հարկը հարկելու ուղղությամբ 2025-ին քայլեր չեն արվի»

Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու ուղղությամբ 2025 թվականին քայլեր չեն արվի, կարծում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նա հայտնեց, որ գործընկեր կառույցների հետ քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ այդ գաղափարը դեռևս առաջ չեն մղելու։ 

Ավելի վաղ գրել ենք, որ «Հետք»-ի աղբյուրից ստացված աշխատանքային փաստաթղթում առաջարկվում էր վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ֆիննախից պարզաբանել էին, որ պաշտոնապես հանրային քննարկման ներկայացված նախագծի տարբերակ չկա։ 

«Այդ նախագիծը շրջանառության մեջ չէինք դրել, այլ՝ ուղարկել էինք մեր գործընկեր կառույցներին՝ իրենց կարծիքը լսելու։ Մենք փորձում ենք հասկանալ, թե տարբեր ուղղություններով տարբեր արտոնություններ որքանով են արդյունավետ և թիրախային։ Հիփոթեքային վարկի տոկոսների ուղղությամբ եկամտային հարկի վերադարձը մեր հարկման համակարգը դարձնում է ռեգրեսիվ։ Ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները ավելի շատ են արտոնություններից օգտվում։ Եվ մենք մեկ ուրիշ տեսանկյունից նայեցինք այս հարցին։ Օրինակ՝ այդ վերադարձվող գումարները կարելի է դիտարկել որպես հավելյալ եկամուտ և հարկել, որպեսզի այն ծախսերը, որ իրականացնում ենք, մի փոքր ավելի նվազեցնենք»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարների գծով վերադարձված եկամտային հարկը հասել է տարեկան 80 մլրդ դրամի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter