
Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ողջ է մնացել ավելի քան 25 մարդ
Ղազախստանի Ակտաու քաղաքում Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո հոսպիտալացվել է 25 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փոխարենը այլ տվյալներ է ներկայացնում ռուսական РБК-ն՝ հղում անելով տեղի առողջապահական ծառայություններին։ Ռուսական այս լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ողջ է մնացել 28 մարդ։
BREAKING: Azerbaijan Airlines Embraer 190 crashes en route from Baku to Grozny.
— Ghulam Abbas Shah (@ghulamabbasshah) December 25, 2024
67 onboard, 6 survivors confirmed.
Cause: Reported bird strike.
52 rescuers, 11 vehicles from Kazakhstan’s Emergency Ministry on-site.
Transport Ministry launches investigation.… pic.twitter.com/69cY6VuNed
Պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացի։
Զոհերի հստակ թիվը մինչ այս պահը հայտնի չէ։ Ավելի վաղ Ղազախստանի ԱԻՆ-ը փոխանցել էր, որ ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ է մնացել միայն մի քանի մարդ։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել է դեռևս միայն 4 զոհի մարմին։
Ադրբեջանական Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, կործանվել էր դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել թռչունների երամի հետ ինքնաթիռի բախումը։
Լուսանկարը՝ Orda.kz-ից
Մեկնաբանել