Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը։
Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։ Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։
Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի և Սլովակիայի միջև փոխգործակցության զարգացման առումով ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը։
Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության նախաձեռնողական քայլերը:
«Երբ առաջին օրը դայակը Լուսինեին տեսավ, բալիկները խմբասենյակում չէին, երեւի դահլիճում էին, երեսին նայեց, ասաց՝ սա իմ ամբողջ էներգիան պիտի խմի»:
Նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնումը, տարեկան շուրջ 300 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի և (կամ) ջրավազանների կառուցումը։
«Ես կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարիներին կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը»,- ասել է ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը:
Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Հանձնաժողովը որոշել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ընկերության անունից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն կատարելու համար տնօրեն Աշոտ Հրաչկի Վարդանյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ նվիրաբերված գումարի չափով՝ 300 հազար դրամ։
Հ. Մ.-ն բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներից ստացած կաշառքի դիմաց վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չի կազմել, որի հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 1.800.000 դրամ տուգանքի գումար:
Սառնարանի վերևի հատվածում հնարամտորեն պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավեններով և շինարարական փրփուրով փաթեթավորված 34 բջջային հեռախոս, 30 USB լար, 5 ականջակալ, 5 բաժանորդային քարտ և լիցքավորման սարքի 3 գլխիկ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Ներկայացվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մատնանշվել հենասյունային ուղղություններով կարիքների գնահատման և վերլուծության, նյութատեխնիկական հագեցվածության և փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը։
Ընկերության տնօրենի հաղորդմամբ՝ խմբի անդմաներն իրենից գումար են պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու համար, ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն:
Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 2021 թվականից ի վեր ֆինանսավորել է 15 հանրային կառավարման տարբեր հաստատություններում ներգրավված «իԳործի» 32 մասնակցի։
Այս տարվա ինն ամիսներին (2024 հունվար-սեպտեբեր) Հայաստանի 18 բանկերը միասին շուրջ 268 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել։
8 թունելների, 27 կամուրջների, 3 տրանսպորտային հանգույցների, 151 հեղեղատարների, 71 հենապատերի (6.3 կմ) կառուցման համար տրամադրվող վարկի գումարը 236 մլն եվրո է:
Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման համար։
Կառավարությունը հավանության է արժանացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին` հատկապես գիշերային ժամերին, կբարձրանա 3-5 աստիճանով։
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Վ․Հ․-ի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 47 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված, իսկ երկրորդում՝ թմրամիջոցի նմանվող, 7 գրամ քաշով, շագանակագույն զանգված։
Նոր փոփոխությամբ՝ 2020 թվականին տեղահանված մասնագետները ևս հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները՝ օգտվելով աջակցության ծրագրից:
Կլիմայական փոփոխության շրջանակում նախատեսում են էներգաարդյունավետության խթանման, մթնոլորտային օդի պահպանության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բարելավման աշխատանքներ իրականացնել:
Խոզի և տավարի մսի ինքնաբավությունը մեր երկրում 2022-ի և 2023-ի համեմատությամբ աճել է ընդամենը մի տոկոսով։ Թռչնամսինը նույնն է մնացել։
Այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին Մոնղոլիայից 767 զբոսաշրջիկ է եկել Հայաստան, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 427, 2021-ի այդ ամիսներին նրանց թիվը 37 էր։
Մեկնարկել է Կառավարության նոյեմբերի 7-ի նիստը։
Հարիսը նաև ընդգծել է, որ ամերիկացիները «հավատարիմ են ոչ թե կոնկրետ նախագահին կամ կուսակցությանը, այլ ԱՄՆ սահմանադրությանը»:
AP-ի աղբյուրը հայտնել է, որ հեռախոսազրույցում Հարիսն ընդգծել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը։
Իր հերթին Օլաֆ Շոլցը հայտնել է, որ հունվարի սկզբին Բունդեսթագից կխնդրի կառավարության նկատմամբ վստահության քվե, իսկ եթե դա ձախողվի, ապա 2025 թվականի մարտին կկայանան արտահերթ ընտրություններ։
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: