HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովնանյան հանրային ծառայության դրամաշնորհ՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն աջակցում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրին։ Ստորեւ՝ աջակցության մասին հաղորդագրությունը։

«2021 թվականից ի վեր Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ամեն տարի աջակցում է «իԳործ» ծրագրի մինչև 10 մասնակցի։ Հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհը թույլ է տալիս մնալ ծրագրում նաև երկրորդ տարին այն մասնակիցներին, որոնք անփոխարինելի դեր են ունեցել տվյալ կառույցում, կարող են ապահովել արդյունք և երկարաժամկետ ազդեցություն, ինչին հնարավոր չի եղել հասնել մեկ տարում»,- ասում է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քարին Յաքուբյանը։ 

Հիմնադրամն աջակցում է «իԳործ» ծրագրի մասնակիցների արդեն չորրորդ խմբին։ Այս տարի դրամաշնորհ ստացած 6 մասնակիցներն այժմ աշխատում են Ֆինանսների, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեում և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցության շնորհիվ Գերմանիայից ժամանած Սոնա Բաղդասարյանն իր երկրորդ տարին է անցկացնում Առողջապահության նախարարությունում (ԱՆ)։ Սոնան զբաղվում է առողջապահության ոլորտում տվյալների թվայնացմամբ, փաստաթղթերի էլեկտրոնային ներդրմամբ (արյան էլեկտրոնային բանկ, էլեկտրոնային էպիկրիզ, հոգեբուժական պատմագրեր), բժիշկների շրջանում թվային մտածողության զարգացմամբ, ICD-11 ICHI հայերեն թարգմանությամբ և միջազգային ստանդարտների հայերեն վերապատրաստմամբ։

Սոնա Բաղդասարյանը համակարգչային լեզվաբան է, մասնագիտացվել է բժշկական տվյալների համակարգչային վերլուծության մեջ։ Գերմանիայի Առողջապահության նախարարության՝ առողջապահության ոլորտի տվյալների թվայնացմանն ուղղված ծրագրում երկար տարիներ աշխատելուց հետո ունեցած փորձը նպատակ ունի ներդնել ՀՀ ԱՆ-ում:

«Ես աշխատում եմ հե’նց հիվանդանոցներում, հե’նց բուժանձնակազմի հետ, հանդիսանում եմ բուժհաստատության և ԱՆ կապող օղակը։ Բուժանձնակազմի հետ իմ հիմնական գործառությունը Արմեդի ներդրման թրեյնինգների ապահովումն ու խնդիրների քննարկումն է ԱՆում և Առողջապահության ազգային ինստիտուտում (ԱԱԻ)։ Արմեդում աշխատել սովորեցնելն իրականացվում է և’ թրենինգների միջոցով, և’ հիվանդանոցներ այցելելով։ Վերջինների ընթացքում կատարվում է նաև տեխնիկական և ծրագրային խնդիրների, բժիշկների առաջարկների հաշվառում։ Աշխատանքիս ընթացքում նաև հաշվառում եմ իրավական մասով հարցերը, քննարկում դրանք ԱԱԻում»,- ներկայացնում է հիմնադրամի ծրագրի մասնակից Սոնա Բաղդասարյանը։ 

Ըստ Հ.Հովնայան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քարին Յաքուբյանի, Սոնայի փորձառությամբ մասնագետի կարիքը ՀՀ առողջապահական համակարգը շատ է ունեցել։ Հիմնադրամը կարևոր է համարում աջակցել այն մարդկանց, որոնք կարող են իրականացնել համակարգային փոփոխություններ հանրային կառավարման հաստատություններում։ Այս ծրագրի շրջանակներում Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամը նախաձեռնել է նաև «իԳործը» մարզերում, որն ապակենտրոնացնում է ծրագիրը՝ խրախուսելով մասնակիցներին մեկ տարին անցկացնել Երևանից դուրս, մասնագետների կարիք ունեցող մարզերում։ 

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 2021 թվականից ի վեր ֆինանսավորել է 15 հանրային կառավարման տարբեր հաստատություններում ներգրավված «իԳործի» 32 մասնակցի։  

***

1986 թվականից Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը ավելի քան 97 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնությունների ու նախագծերի, որոնք միտված են օժանդակելու աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter