HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց վիզայի` դեպի Մոնղոլիա

Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր պետք չի լինի Մոնղոլիա մուտք գործելու համար, եթե պատրաստվում են մնալ առավելագույնը 30 օր։ Նույն ռեժիմը կգործի Մոնղոլիայի քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելիս։

2018-ին Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև համաձայնագիր է կնքվել, որով սահմանվում է դիվանագիտական և պետական անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց երկրներ գնալը։

Նոր փոփոխությունն առաջարկում է Մոնղոլիայի կառավարությունը։

Գործադիրում կարծում են՝ սա կնպաստի ոչ միայն երկու երկրների զբոսաշրջային փոխանակումների զարգացմանը, այլև երկկողմ գործարար կապերի զարգացմանը։

Այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին Մոնղոլիայից 767 զբոսաշրջիկ է եկել Հայաստան, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 427, 2021-ի այդ ամիսներին նրանց թիվը 37 էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter