Մտքեր են փոխանակվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժի և առավել գրավիչ բիզնես միջավայր ստեղծելու շուրջ
Վարչապետը կարևորել է Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման անցկացումը և վստահություն հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ:
Ադրբեջանն ու Հայաստանը ներկա փուլում ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
2023 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել է 45 լրագրող։ Այդ մասին իր տարեկան զեկույցում նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Բաքուն մոտ ժամանակներս կպատասխանի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբայում քննարկել է Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հարցը։
Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է այն բանից հետո, երբ կողմերը փոխանակվեցին գերիներով: Այդ մասին լրագրողների հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը Հայաստանի հետ սահմանին հայտնվել է ոչ մեկի խնդրանքով կամ հրավերով։ «Այս բանակը <...> պաշտպանում է սահմանները»,- նշել է Բայրամովը։
Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն բացահայտում, թե որ հոդվածի հատկանիշներով է վարույթը նախաձեռնվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, Փաշինյանի բացակայությունն ընդհանուր միջոցառումներին կապված է ոչ թե ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում իր աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ, այլ երկրի ներքին գործընացներով։
Ադրբեջանի Լենքորանի շրջանում, որը սահմանակից է Իրանին, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանին առանձնապես տեղյակ չէին պահում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի ղեկավարության որոշման մասին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։
Մարզերում դեկտեմբերի 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր
Հայաստանի 4 մարզերի հանքարդյունաբերական գոտիների շրջակայքից, ազդակիր համայնքներից և բնակիչներից վերցված նմուշների փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է ծանր մետաղներով աղտոտվածություն շրջակա միջավայրում, և բարձր կոնցենտրացիաներ մարդկան
Հայկական գորգերի էթնիկ պատկանելությունը հիմնավորելն այսօր քաղաքական հարց է դարձել։ ԿԳՄՍ–ն ծրագրում է, որ գորգերի թանգարան–ինստիտուտը գիտական հիմնավոր փաստերի և վերուծությունների միջոցով կպայքարի հայկական գորգագործական մշակույթի յուրացումների դեմ։
Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա –Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:
Կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի ջրամատակարարումը:
Կառավարությունն այսօր որոշել է ԱԺ-ին առաջարկել, որ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանվի «Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքից:
Հաջորդ փուլում պետք է մշակենք մի այլ կանոնակարգ, համատեղ քննարկենք, հետո իրավական ակտի տեսք տանք, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն էլ պետք է նկարագրենք, սահմանումներ տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով։
Այլ ծրագրերից և միջոցառումներից խնայված գումարը՝ 44 մլն դրամ, կտրամադրվի «Մշակութային ժառանգության ծրագիր» և «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» միջոցառմանը։
Խաղաղությունը ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և դա է պատճառը, որ մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի նիստը՝ ո։ղիղ հեռարձակմամբ։
Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանների նկատմամբ։
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան։
Աշտարակի և Վաղարշապատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: