HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության փոփոխություն՝ Գայի պողոտա – Հովհաննիսյան, Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում

Մայրաքաղաք Երեւանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում: 

Քաղաքապետարանի լրատվության վարչության հաղորդմամբ, Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա –Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»: 

Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց  խաչմերուկում՝ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի  ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց  կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»:

Միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու համար սահմանվածին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter