HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրին. Թուրքիայի ԱԳ նախարար

Ադրբեջանն ու Հայաստանը ներկա փուլում ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրին։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Երեք տարի առաջ տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Մենք կարծում ենք, որ այսօր ավելի քան երբևէ խաղաղության պայմանագրին հասնելու նման հնարավորությունը դարձել է շատ ավելի իրական, և դրանից այլևս չպետք է խուսափել: Մենք ողջունում ենք դրական առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության պայմանագրի կնքման ու սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «Արևմուտքում հայկական սփյուռքը շահագործում է հայ ժողովրդի ծանր վիճակը ու փորձում է որոշ երկրների հրահրել Ադրբեջանի դեմ դիրքորոշում որդեգրել»։ «Փոխարենը նրանք ավելի լավ կլիներ ջանքերն ուղղեին այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնց դեպքում Հայաստանի ժողովուրդը կկարողանա նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»,- նշել է թուրք նախարարը։ 

Հաքան Ֆիդանը տարածաշրջանից դուրս խաղացողներին առաջարկել է հետևել հավասարակշռության պահպանմանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքականությանը։

«Այն առաջընթացը, որը ձեռք կբերվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- հավելել է նա։

Ֆիդանը խոչընդոտ չի տեսնում Անկարայի ու Երեւանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ «Թուրքիան մնում է Ադրբեջանի կողքին և պատրաստ է կարգավորման շրջանակներում կատարել ցանկացած խնդիր»,- եզրափակել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter