HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Լենքորանի շրջանում, որը սահմանակից է Իրանին, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

«Լենքորանի շրջանում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 15:04-ին (նույնն է, ինչ Երևանի ժամանակով-խմբ.)։ Երկրաշարժը զգացվել է մոտակա բնակավայրերում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 7-ին Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Ինչպես հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Բաքվում:

Լուսանկարը՝ Depositphotos.com / albund

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter