Սարքերը դեռ չկան, բայց կառուցապատողները, որոնք օդի մոնիթորինգի սարքեր ստանալու դիմումներ չեն ներկայացրել, այդ բաղադրիչի բացակայության մասով տուգանվում են։
Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է
Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի կարեւորել է բարեկամական խմբերի աշխատանքը:
Քննարկման ժամանակ վեր են հանվել նաև մշտադիտարկման այցերի ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները, մշակվել է դրանց վերհանման գործիքակազմը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։
Կարեւորվել են թափառող կենդանիների համար համայնքային կացարանների ստեղծումը, չիպերի միջոցով կենդանիների նույնականացումը:
Հովակիմյանի հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ նա չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում ունեցած իր բաժնեմասը։
Ավարտին են մոտենում նշված հատվածի գծանշման և կահավորման աշխատանքները: Արդյունքում, նշված մոտ 10 կմ հատվածում, երթևեկությունը կտեղափոխվի միակողմանի։
Հայաստանը մեծապես կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի դերը ՄԱԿ շրջանակներում մեր խմբի երկրների գերակայությունների առաջմղման առումով:
Երկրորդ փաթեթում առկա են եղել ընդհանուր 34,2 գրամ քաշով դեղնականաչավուն, չոր զանգվածներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ դեղնավուն հեղուկ զանգվածով։
Սակայն Լ․Կ․-ն հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է իրեն փոխանցված 15,300 ԱՄՆ դոլարը:
Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար։
Դիմումներն առաջիկայում կդիտարկվեն, և աջակցությունը կնշակվի այն անձանց, ովքեր կհանդիսանան 100,000 դրամ աջակցության ծրագրի շահառու և միաժամանակ կհամապատասխանեն ծրագրի պայմաններին։
Նիստի ավարտին երկու երկրների փոխվարչապետների ներկայությամբ ստորագրվել են նաև Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու միջոցառումների շարքի իրականացման շրջանակային պայմանագիրը։
Քննարկվել են նաև ապագա համագործակցության ուղղությունները և նոր ծրագրերը:
Հիշեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի անվճար հեռախոսահամարը՝ 118, և, սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս, զանգահարեք
Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Հայաստանն ընդգծում է միջազգային համագործակցության կարևորությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար և կոչ անում միասնական, համընդհանուր գործողությունների:
Քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը տեխնոլոգիական և տեխնոլոգիապես զարգացած երկիր տեսնելը ռազմավարական նպատակ է:
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, առկա խնդիրները
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև ոլորտային համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը։
Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
«Խիստ զուգադիպությամբ հաջորդում է ուղիղ մեկ օր առաջ Ֆինանսների նախկին նախարար, ստացիոնար բժշկական խնամքի տակ գտվող 68-ամյա Գագիկ Խաչատրյանին ապօրինի կալանավորելու անհաջող փորձին»:
Ներկայում ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ:
Տիգրան Փոլադյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբայրն է։ Դատավորի կարիերան սկսել է 2013թ.-ից։ Նա նախ եղել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018-ից՝ Սնանկության դատարանի դատավոր։
Նախարարին հանգամանալից ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը։
Մատենադարանին ընծայաբերվող ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է։
Եթե Ժիրայրենց՝ իմ նկատմամբ դավադրության հեղինակը կամ առնվազն մեղսակիցը լինելու փաստը կարող էր դեռ այդքան հստակ չլինել առաջին շրջանում, 2018 թվականից հետո դա արդեն անհերքելի էր:
Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին
Դեռևս նախաքննության վաղ փուլում Յ.Գ.-ի կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին 4 բեռնատար արգելափակվել է ցեխակույտի մեջ: