Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կարճ ժամանակ անց կազմակերպել հանդիպում՝ քննարկելու կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու ընթացքում առաջացած հարցերը։
Սուրեն Տեր-Գրիգորյանը կինոօպերատոր է։ Երեք տարի է, ինչ զբաղվում է հին գործիքները քանդակների վերածելով։
Զարյադիեում կայացած ժողովի ժամանակ ընտրողների նախաձեռնող խումբը աջակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում, որպես ինքնաառաջադրված թեկնածուի, գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպատասխանի Վլադիմիր Պուտինի զանգին, եթե Ռուսաստանի նախագահն Ուկրաինայում խաղաղության հաստատման «լուրջ առաջարկներ» ունենա:
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտնել է, որ Իսրայելը տեղեկություններ չունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զոհված զինյալների թվի մասին: Նա ընդգծել է, որ շարժման կողմից զոհերի մասին տվյալներին պետք է մեծ կասկածով վերաբերվել:
Դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Ղրիմը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացն ու հետագա շփումները: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի Շեջայա շրջանում տեղի ունեցած մարտի ժամանակ իսրայելցի երեք պատանդներին սխալմամբ ընդունել են որպես «սպառնալիք ներկայացնող» ու գնդակահարել նրանց: Այդ մասին ասված է Իսրայելի ՊԲ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան» -խմբ.) կուսակցությունը գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել է 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ ընտրություններում նախագահի թեկնածու: Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը վստահ է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են՝ այս երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով:
86 տարեկան հասակում մահացել է Քուվեյթի էմիր (կառավարիչ) Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, այդ մասին հայտարարել է Քուվեյթի պետական հեռուստատեսությունը։
ՌԴ-ն պատրաստ է, որպես միջնորդ, շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունները։ Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել Հարավային Կովկասում «3+3» բանակցային ձևաչափին։
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա:
Մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ սահմանը հատող անձանց համար կարգավորումը դեռ գործում է, և կնիքի առկայությունը անձնագրում պարտադիր է։
Քիչ առաջ դատարանը բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կալանավորելու միջնորդությունը։
Քննարկվել են արցախցիների առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։
Մահարու փողոցի մայթի վրա շքամուտք և բետոնե սյուներ են կառուցվում։ «Հետքը» պարզել է, որ հեղինակը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ:
Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո