HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«3+3» ձևաչափը շարունակում է բաց մնալ Վրաստանի համար. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

«3+3» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան-խմբ.) դռները առաջվա պես բաց են մնում Վրաստանի համար։ Եթե այդ հանրապետությունը պատրաստ լինի մասնակցել, ապա ձևաչափի անդամները կաջակցեն դրան։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ 

«Նախ՝ «3+3» ձևաչափում մեր վրացի հարևանների համար դռները միշտ բաց են։ Երբ և եթե նրանք իրենց պատրաստ զգան մասնակցելու այդ ձևաչափին, մնացած հինգ երկրները, ընդհանուր առմամբ, վստահ եմ, կողջունեն դա»,- ասել է նա։

Այս առիթով բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը «շարունակում է ակտիվ աշխատել այդ ձևաչափով»: «Պատմության փաստերը, մեր այսօրվա իրականության փաստերը ցույց են տալիս, որ առավել լավ, քան տարածաշրջանային երկրները, ոչ ոք տարածաշրջանային խնդիրները մեզ համար չի լուծի։ Այս խնդիրների լուծման գործում արտատարածաշրջանային ներկայացուցիչներին ներգրավելու բոլոր փորձերը<...>, որպես կանոն, ավարտվում են լավագույն դեպքում ոչնչով, իսկ վատագույն դեպքում ՝ գլոբալ հարթություն ունեցող լուրջ աղետով», - եզրափակել է Գալուզինը։

Ավելի վաղ Վրաստանի նախկին փոխվարչապետ, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Զալկալիանին, որը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» բանակցային ձևաչափին։ Պատճառը, ըստ վրացական կողմի, ձևաչափին Ռուսաստանի մասնակցությունն է։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter