Օդի ջերմաստիճանը մի քանի մարզերում կբարձանա 9-11 աստիճանով
Մարզերում դեկտեմբերի 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձանա 9-11 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 15-17-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել