Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1989 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Կ․ Ե․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան 700 մլն դոլար կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը: Այս մասին հայտնում է Կռավարության մամուլի ծառայությունը։
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ավելի քան մեկ շաբաթ է՝ նստացույց է անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առաջ՝ ցանկանալով գրավել կազմակերպության ուշադրությունը ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման հարցի վրա։
Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին, որը վերաբերում է քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելուն։
Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների ու մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության համադրությամբ:
Մասնավորապես` քննությամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն օժանդակել է կաշառքի դիմաց նշված անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշի շուրջ 400 արկղ ծխախոտը մաքսային հսկողության շրջանցմամբ, դրանք 8 տոննա երեսպատման սալիկների անվան տակ արտահանելու գործընթացին:
Նա նաև անդրադարձավ երեկ՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկմանը։
Համաձայն ռուսական գործող օրենսդրության՝ Ռուսաստանում զորակոչի ենթակա են արական սեռի 18-27 տարեկան քաղաքացիները։
Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Խորհրդակցության մասնակից շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն իրենց գնահատականներում միակամ էին. ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած արտաքին և ներքին ապազգային քաղաքականության հետևանքն է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման առնչությամբ գումարված նիստի վերաբերյալ Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։
Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ աֆղան կանանց այսուհետ արգելվում է սովորել համալսարաններում։
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Երևանում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:
Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այս տարվա մրցույթն ընդհանուր 33 միլիոն դիտում է ունեցել:
Մասնավորապես, Վ.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:
Twitter-ում կազմակերպված հարցման արդյունքներից հետո Իլոն Մասկը հայտարարել է, որ կհեռանա Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, բայց միայն այն բանից հետո, երբ գտնի «այն հիմարին, որը կհամաձայնվի այդ աշխատանքին»։
2021թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հողամասի նպատակային նշանակության վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ Արցախից հիվանդներ տեղափոխելու, դեղորայք և մանկական սնունդ հասցնելու հնարավորությունը:
69 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Դավիթ Վեքիլյանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 21-ին կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ:
Եթե վարչապետը գիտակցում է նման հեռանկարի հավանականությունը պիտի նաև գիտակցի իր անձնական պատասխանատվությունը՝ Հայաստանն ու Արցախը լինել-չլինելու վտանգի առաջ կանգնեցնելու հարցում:
Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար:
Նորիկ Միրզախանյանը, վերջինիս կինն ու որդին հրավիրվել են վարչություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար:
Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։
Նշվել է, որ Ադրբեջանի այս և նախորդած գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և ի ցույց են դնում Ադրբեջանի իշխանությունների նպատակը էթնիկ զտման ենթարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:
Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը:
Արդեն ութ օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 26 երեխա՝ 13 աղջիկ և 13 տղա։
Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Դեկտեմբերի 20-ին՝ 19։30-ին, Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթ։