Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել