«Ձեր նման երիտասարդ էի, երբ սկսեցի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը»․ նախագահը՝ «ԵՄ երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է.
«Ուրախ եմ այս հանդիպման համար: Իմ գործունեության մեջ հատկապես երիտասարդների հետ հանդիպումները շատ եմ կարևորում, ի վերջո դուք ապագա կերտողներն եք: Ես 1988 թվականին, ձեր նման երիտասարդ էի, երբ սկսեցի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը: Մեծ հույս ունեինք, որ մենք կկարողանանք մեր բոլոր հնարավորություններն օգտագործելով խնդրին լուծում տալ: Ցավոք սրտի խնդիրը շատ ավելի բարդ էր բոլոր կողմերով, և կոնֆլիկտը դարձավ մեր անկախության պատմության ուղեկիցը մինչ այսօր և էլի ցավոք սրտի մենք լուծումը չենք գտել: Դա էլ երևի թե դուք պետք է գնահատական տաք, թե ինչը չենք կարողացել»:
Հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամներն անմիջական մթնոլորտում նախագահին են ներկայացրել նախաձեռնության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները, համայնքներում տարվող աշխատանքներն ու «Եվրամիության երիտասարդ դեսպան» ցանցի կողմից իրականացվող ծրագրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել