ՊՆ-ում ընդունել են Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին
Դեկտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Նշվել է, որ 2023 թ․ ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն ռազմադիվանագիտական ոլորտում»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել