HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ուղևորը մահացել է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Զոդ»-ի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1989 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Կ․ Ե․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Է․ Խ․-ին (ծնված 1979 թ․) ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Է․ Խ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է։ «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter