Փաշինյանը նշեց, թե շատ է խոսովում այն մասին, թե իր՝ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, սակայն ըստ նրա՝ ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։
Նրա խոսքով՝ իր խնդիրը եղել է հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են այս կոնվեյերը կանգնեցնել։ «Ես, այո, խոստովանում եմ, որ ես չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասաց Փաշինյանը։
Հանձնաժողովի կողմից մշակված հարցաշարը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ով տեղում կգնահատի հարցի բնույթը և կորոշի պատասխանել դռնբաց կամ դռնփակ։
Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք։
Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, իսկ պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն։
Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը, որին ելույթով է հանդես գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի ընթացքում Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ին էր, երբ ՌԴ նախագահին խնդրել է պատասխանել ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին․ «Ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի և պատերազմը կանգնեցվի»։
Փաշինյանը նշեց, որ խոսակցություն է եղել նաև ռուսական դիտորդների տեղակայման մասին, որ հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը, սակայն Ադրբեջանը դեմ է եղել։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: