Հունիսի 21-ին տեղի ունենեցավ գործով հերթական դատական նիստը, ինչը հետաձգվեց, Արա Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյան միջնորդությամբ։ Պաշտպանը մեզ հայտնեց, որ նոր է գործում ներգրավվել և դեռ ծանոթ չէ գործի նյութերին ամբողջությամբ։
Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 8-ին և 9-ին ՌԴ նախագահի հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, իսկ պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն։
Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը, որին ելույթով է հանդես գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի ընթացքում Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 13-ին էր, երբ ՌԴ նախագահին խնդրել է պատասխանել ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին․ «Ի՞նչ պիտի անեմ, որ հրադադար հաստատվի և պատերազմը կանգնեցվի»։
Փաշինյանը նշեց, որ խոսակցություն է եղել նաև ռուսական դիտորդների տեղակայման մասին, որ հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը, սակայն Ադրբեջանը դեմ է եղել։
Կալանքի միջնորդության քննությունը տևել էր մինչև երեկ ուշ գիշեր, դատարանը հայտնել էր, որ որոշումը կհրապարակի այսօր՝ 12։00-ին։
Վահագն Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց՝ հայցային վաղեմություն կիրառելու և դատախազության հայցը մերժելու վերաբերյալ։ Նա նշեց, որ այս միջնորդությունը ներկայացնելը չի նշանակում, թե ընդունում են հայցապահանջը և դրա հիմքում դրված փաստերը։
Քիչ հետո դատարանը քննելու է Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեզ հայտնեց, որ դեռ հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել գործը:
Դատավարություն մյուս կողմերը դիրքորոշում հայտնեցին, որ անհրաժեշտ է նիստը հետաձգել և հնարավորություն տալ ընկերության ներկայացուցչին՝ գործի նյութերին ծանոթանալ։
Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի փեսայից՝ Էրիկ Համբարձումյանից, պահանջում էր բռնագանձել «ՍԿ Կազ» ընկերության բաժնեմասում 100% մասնակցությունը։
Պաշտպանը հայտնեց, որ իրենց դիրքորոշումը արդարացման հիմքով պաշտպանությունը շարունակելն է եղել, սակայն Գայանե Մարտիրոսյանը այլ կարծիքի է եղել։
Էդգար Հակոբյանը հայտարարեց, որ տվյալ բնակարան ապօրինի մուտք գործելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պատասխանողների և Տիգրան Խանջյանի նկատմամբ։
Դատական նիստի ընթացքում Լեռնիկ Հովհաննիսյանը դատախազին ճշտող հարց տվեց, թե արդյոք դատախազությունը գործում է այն կանխավարկածով, թե 1994 թվականին Արամ Հարությունյանը բացի աշխատավարձից այլ եկամուտներ չի ունեցել, դատախազը տվեց դրական պատասխան։
Դատարանը քիչ առաջ բավաարեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Միջնորդության քննությունից հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը, իսկ մինչ այդ Գայանե Հակոբյանը կշարունակի մնալ անազատության մեջ։
«Դրան միացան ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներից Հրանտ Թոխատյանը։ Հիմա դրանք փորձելու ենք ներկայացնել կալանքի դեմ առարկությունների մեր շրջանակներում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Այժմ ոստիկանները հսկում են դատարանի տարածքը։ Զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մոր՝ Գայանե Արզումանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար շտապօգնություն են կանչել դատարանի դիմաց։
Նրա խոսքով՝ Նելլի Տեր-Թորոսյանի կողմից լիազորագրի փոխարեն ներկայացվել է վկայական, իսկ տնտեսագետ Արթուր Կարապետյանի կողմից ներկայացվել է գրություն։
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգամ Աբրահամյանի հաշիվների վրա արգելանք դրված է, և Լիլիթ Պետրոսյանի կողմից վճարումը կատարելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատական ակտի կատարմանը։
Դատական նիստը տևեց շուրջ 6 ժամ։
Համայնքի ղեկավարը նշեց, որ դասապրոցեսը բնականոն ընթացել է թե՛ երեկ, թե՛ այսօր։
Այսքանով ավարտվեցին նախնական դատական նիստերը և գործն անցավ դատաքննության փուլ։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին։
Խոսելով գյուղում տիրող իրավիճակից՝ մարզպետն ասաց․ «Որևէ վտանգավոր կամ տագնապային բան չկա այս պահի դրությամբ»։
Ադրբեջանագետը նշեց, որ Ռուսական կողմն էլ իր հերթին առավել շահավետ առաջարկ էր արել, որ կարգավիճակի հարցը հետաձգվի և խաղաղապահների մադատը երկարաձգվի, սակայն նրանք ևս ճնշում չգործադրեցին, որ Ադրբեջանն այս առաջարկն ընդունի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին։
Փաստաբանը հայտնեց, որ այս գործով իր նկատմամբ ևս մեկ սանկցիա էր կիրառել դատարանը՝ նկատողության տեսքով։
Նա հորդորեց դատարանին՝ ճիշտ որոշում կայացնել․ «Ցույց տվեք, որ չեք մնացել դատախազի կաղապարի մեջ և դարձել եք դատավոր»,- ասաց Արամ Օրբելյանը։
Պաշտպանը նշեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «այլ անձանց դեմքերը պարզեցնելու համար»։
Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի նիստերում կշարունակվեն վկաների հարցաքննությունները։ Այսօր հարցաքննվել է գործով 1 վկա։ «Սարսափելի ոչ մի բան չկա, ի վնաս մեզ մեզ որևէ տեղեկություն ձեռք չի բերվել այս ընթացքում։ Դատաքննությունը մեր նախատեսաով շարժվում է առաջ»
Զոհվածների ծնողներին է մոտեցել վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը և հայտնել, որ 1 շաբաթվա ընթացքում պատասխան կտան հանդիպման մասին։ Այս մասին «Հետքին» հայտնեց զոհվածներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը։
«Էդ մարդիկ ինչքանո՞վ են մեղավոր, որ ինձ բարև են տվել կամ մտերմական հարաբերություններ են եղել»,- հարցնում է Հովիկ Աբովյանը։
Զոհված զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հարցերին ոչ լիարժեք պատասխաններ են տվել, իսկ առավել մանրամասն չի կարող խոսել, քանի որ նախաքննություն է ընթանում։
«Չգիտեմ` ոնց կավարտվի հանդիպումը: Շատ հարցեր ունենք»,- աաաց նա: Արտյոմ Գրիգորյանի խոսքով՝ մեծ ակնկալիքներ չունեն, վստահ է, որ քննությունն ուղղորդված է ընթանում:
Նրանց համար կասկածելի է, թե վառարանն ինչ քանակությամբ շմոլ գազ կարող էր արտադրել, որ թունավերվեին զինվորները։
Նրա խոսքով՝ ևս մեկ միջնորդություն է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ հարցաքննել 2 անձանց, որոնք հրապարակայնորեն պնդումներ են իրականացրել այն մասին, որ տեղի ունեցածը դիվերսիա է։
Նրա խոսքով՝ Արմեն Սմբատյանը մեկնելու է Գերմանիա՝ Արամ Խաչատրյանի 120 ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերով, ունենալու է մի շարք հանդիպումներ։
Տեղի ունեցածի մասին մեկնաբանություն տալու համար այսօր՝ մարտի 20-ին, Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը և այս Խաչատուրովին փոխկապակցված անձի՝ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հրավիրել էին մամուլի ասուլիս։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց «Արարատբանկին» երրորդ անձ ներգրավելու միջնորդության դեմ, սակայն դեմ չեղավ բանկին այդ մասին ծանուցելուն։
Պաշտպանի խոսքով՝ վերլուծելու կարիք կա, թե ինչ է տեղի ունեցել․ «Ամսի 13-ին է որոշումը կայացվել, նոր են տրամադրել, ինչ-որ առեղծվածային բաներ կան»,- ասա նա։
Դատարանը հայտնեց, որ հաշվի կառնի այն հանգամանքը, որ զգուշացվելուց հետո Լուսինե Սահակյանը շարունակաբար օգագործեց «խլոցի» բառը և դրան ավելացրեց «քցոցի» բառը, և նշեց, որ սանկցիայի մասին որոշումը կկայացնի առանձին դատական ակտի տեսքով։
Դատարանը հայտնեց, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին որպես երրորդ անձ ներգրավելու մասին որոշումը ևս կկայացնի առանձին ակտի ձևով։
Բացի այդ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացվել է հայց՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող գույքի (ԱՕԿՍ-ի շենք) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։
Քերոբյանն ասաց, որ առաջարկում են Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։
Կառավարության հերթական նիստն այսօր նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդություն ներկայացրեց հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ և ընթերցեց խնդրամասը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասել էր, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է: Նրա խոսքով՝ Խաչատուրովը երեկ 20։00-ից սկսած՝ եղել է անազատության մեջ։
Դատարանի մուտքի մոտ նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը լրագրողներին ասաց, որ Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքն անհիմն է:
Դատարանը հայտնեց, որ հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։
Դատախազ Աշոտ Ժամկոչյանի խոսքով՝ հետագա միջնորդությունները, որոնք պետք է բերի պաշտպանական կողմը, չեն կարող շաղկապվել քրեական հետապնդումը չդադարեցնելու մասին դատարանի որոշման հետ։