Այդ շրջանից ի վեր Հակոբ Փանոսյանը հաճախ է գտնվում Հայաստանում, կազմակերպում զանազան աշխատանքներ «ԱՐՓԱ»-ի շրջանակներում։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հղմամբ։
ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշեց, որ ոլորտի հաջողություններն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են:
4 տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրը առավոտյան 7:10-ին, ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։
Արտերկիր՝ անմիջապես Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն-ազգանունը և քարտի համարը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան բարձր է գնահատել երկրում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալները տրամադրվել են՝ հիշյալ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգման ընթացքում օգտագործելու համար:
2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել է նաև
Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշանակման առթիվ։
Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ տեսական, գործնական և դիտողական։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 550.000 դրամի չափով։
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Վեհարանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը։
Համապատասխան հիմքերի առկայության պարագայում հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմավորվել է, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին կկայանա հանձնաժողովի առաջին նիստը։
Աշտարակ համայնքի հողերի աճուրդային վաճառքի նախորդ երեք տարիների համեմատականը ցույց է տալիս, որ 2022-2023թթ.-ին համայնքի ղեկավարը հողերն ավելի ցածր արժեքով է վաճառել, քան 2021թ․-ին։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: