HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ընթացիկ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության և պետական ծախսերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել 2025 թվականի բյուջեի նախագծի հիմնական ուղղություններին:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան բարձր է գնահատել երկրում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter