Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարզերում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել