Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել։
Պեսկովը վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհը քաջատեղյակ է ռուսական միջուկային ներուժի մասին, և որ «արևմտյան ողջախոհ քաղաքական գործիչները» հասկանում են Պուտինի հայտարարությունների լրջությունը, հատկապես «աննախադեպ առճակատման պայմաններում»։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը հայտնի չէ։ The New York Times-ի տվյալներով՝ դաշնային հետաքննությունը վերաբերում է Ադամսի կողմից թուրքական կառավարության հետ կապված անձանցից նվիրատվություններ ստանալու հետ:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այս օգնությունը պետք է հատկացվի մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ԱՄՆ-ում լրանում է սեպտեմբերի 30-ին: Բայդենի որոշումը թույլ կտա ֆինանսական տարվա ավարտից հետո չդադարեցնել Ուկրաինային ամերիկյան օգնությունը։
Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար:
Համատեղ հայտարարությունը ստորագրած ԱՄՆ դաշնակիցների թվում են Ավստրալիան, Կանադան, Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան և Կատարը:
dpa-ը նշում է, որ կոնտակտային խմբի հանդիպման վայրի մասին Վաշինգտոնը ոչինչ չի հայտնել, սակայն ենթադրվում է, որ այն կկայանա ամերիկյան Ռամշտայն ռազմաբազայում։
Եռակողմ հանդիպում Նյու Յորքում։
«Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպում»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զախարովան՝ կցելով հանդիպման մասնակիցների լուսանկարը։
Այս ինքնաթիռները նախատեսված են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային գործողությունների համար՝ եղանակային բոլոր պայմաններում։
Ընդ որում, Սպիտակ տանը հույս ունեին Կիևից կոնկրետ ինչ-որ բան լսել այն մասով, թե գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ինչպես կարող էր Ուկրաինային աջակցել առաջիկա չորս ամիսների ընթացքում, երբ կավարտվի Բայդենի պաշտոնավարման ժամկետը։
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
․Դատավարության կողմերն արձանագրեցին, որ այսպիսով մեխանիկորեն հնարավորություն ստեղծվեց Երեմ Սարգսյանի համար՝ իր միջնորդությունը պատրաստելու համար։
«Վ-Սանկ» ընկերության՝ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45.7 մլն դրամ։
Ուսումնական տարին մեկ ամիս է՝ սկսվել է, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ պիտի կազմակերպվեն լողի անվճար պարապմունքները, որոնք, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, «իսկապես մեծ հետաքրքրություն» էին առաջացրել։
Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել վերջիններիս։
Հայաստանի բոլոր 18 առևտրային բանկերը համամասնությամբ իրենց մասնակցությունն են ունեցել նախաձեռնության իրականացման գործում։ 35 մլն դրամ կուղղվի «Տնտեսագիտություն և կառավարում» և «Իրավագիտություն» ֆակուլտետների 264 ուսանողի վարձավճարի փոխհատուցմանը։
Ճամբարակի Տիգրան Մեծի 30 հասցեի շենքին պպատճառված վնասները դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցվել։ Հուլիսին տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել էին շենքի բնակարանները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։
UBPay-ի օպերատոր և հաշվարկային բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է՝ Յունիբանկը:
Մոզրովի դպրոցում հինգ աշխատող կա, բայց մի տարի է, ինչ աշակերտ չունեն։ 2023-2024 ուս․ տարվա սեպտեմբերին միակ սովորողի կրթությունը կազմակերպվել է Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ 143 աշակերտ է սովորում։
Արդեն երկու տարի է` ավտոճանապարհներին կշռում են բեռնատար ավտոմեքենաները, որ դրանք գերբեռնված չլինեն ու չվնասեն ճանապարհները: 3 շարժական կշեռք կա, սակայն այս պահին երկուսն անսարք են, մեկն է գործում: Հայաստանում մասնագետ չկա, որ վերանորոգի կշեռքները։
16,8 մլն-ը կհատկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի վերակառուցման համար նախատեսված գումարից։
Նախատեսվում է փոխհատուցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների ուսանողների վարձավճարը՝ մինչեւ այդ ուսումնական մակարդակում ուսումնառության ավարտը։
Ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնկավայրերի բնակիչներ։
Ֆինանսավորումը միտված է տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը և աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։
Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
Մեկնարկել է Կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի նիստը։
«Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկելու է Երևան - Վոլգոգրադ - Երևան երթուղով չվերթերը:
2022թ․–ին կառավարությունն ընդունեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-24թթ. գործողությունների ծրագիրը, որի շրջանակում հանձնառություն ուներ ապահովելու «Մասնակցային բյուջետավորման» ներդրումը տեղական մակարդակում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա. շտապօգնության աշխատակիցները դին տեղափոխել են Մարտունու ԲԿ: