
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա զոհ
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 01:09-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա. շտապօգնության աշխատակիցները դին տեղափոխել են Մարտունու ԲԿ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել