HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտե է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենը

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ 

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ գրասենյակի հետ արդեն ձևավորված խորը և համապարփակ համագործակցությունն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։

Կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է կառույցի գործառութային և կառուցվածքային առանձնահատկությունները, նախընթաց շրջանում տարբեր ուղղություններով ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի հետ իրականացված ծրագրերը, Կոմիտեին ԱՄՆ կողմից ցուցաբերված նյութատեխնիկական օժանդակության շրջանակը։

Պարոն Բարթերը նկատել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք, և գրասենյակը շարունակելու է արձանագրված արդյունքների հիման վրա հարաբերությունների զարգացման գործընթացը՝ նաև կամուրջի դեր կատարելով ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև կապերի ամրապնդման և ընթացիկ խնդիրների լուծման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, թրաֆիքինգի, ընտանեկան բռնությունների, փողերի լվացման, ինչպես նաև՝ թվային ապացույցների ձեռք բերման և այլ առանցքային ուղղություններով ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման  ծրագրերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter