HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2024 թ․ հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված երկու թեկնածուներից Թեմուր Թոռունի Քյալաշյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

«Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է մեկ թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը։ Վերջինս անկուսակցական է, ինքնառաջադրվել էր։ Համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվն 262 է։ 

ԿԸՀ-ն սեպտեմբերի 20-ի նիստում սահմանել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար։

Տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմավորվել է, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին կկայանա հանձնաժողովի առաջին նիստը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter