Քաղաքացի Ս. Վ.-ն (ծնված 1965 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:
«Առերեսումն ավարտվեց։ Հիմա տիկին Գայանեին մեղադրանք է առաջադրվում, իսկ ժամը 23:00-ին նա կներկայացվի Շենգավիթի դատարան՝ ձերբակալման դեմ մեր բողոքի քննությանը»,- գրել է նա։
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Կոչ եմ անում տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու եւ ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:
«Արցախկապ» ՓԲԸ-ի բաժանորդները նման խնդիր չունեն: «Ղարաբաղ Տելեկոմից» մեզ հայտնեցին, որ ստույգ տեղեկություն տալ չեն կարող, թե ինչու սոցցանցերը չեն գործում: Միայն տեղյակ են, որ տեխնիկական խնդիր է:
«Մեր մեքենաներով այսօր ևս որոշակի անհրաժեշտ դեղորայքի պաշար տեղափոխվել է։ Հուսով ենք` առաջիկայում վերսկսել այլ գործողություններ ևս»,– նշել է Ամատունին։
Նրա խոսքով՝ Նելլի Տեր-Թորոսյանի կողմից լիազորագրի փոխարեն ներկայացվել է վկայական, իսկ տնտեսագետ Արթուր Կարապետյանի կողմից ներկայացվել է գրություն։
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կողմից ներկայացված ծրագրային որևէ քննարկման «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել։
Ցուցադրությունը տևելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամկետի երկարացման հնարավորությամբ:
Հայցադիմումը վարչական դատարան մուտք է եղել երեկ՝ մայիսի 17-ին և մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին:
Կառավարությունն ընդունել է «Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում:
Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը վերջիններիս աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Տավուշի մարզի բնակիչներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք գնացել են 3-րդ պահաբաժին, կտրել 22 ծառ։
Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորություններ է ձևավորելու տարաբնույթ համագործակցությունների հաստատման համար։
Այս տարի ծրագրին միացել է 116 թանգարան՝ Հայաստանից և Արցախից, որոնք 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով բաց կլինեն հասարակության առջև:
Դիմումների ցանկին քաղաքացիները կարող են ծանոթանալ հարթակի «Ուղեցույց» բաժնի «Իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումների առցանց ներկայացման մեթոդական ուղեցույց» ենթաբաժնի միջոցով։
Նախատեսվում է շաբաթական 2 չվերթ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում և ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու միջոցով:
Տարեսկզբի համեմատ դրանք նվազել են մոտ 152 մլրդ դրամով կամ 11%-ով։
Ըստ վարչապետի՝ սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերույթւունների իրական և համպարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև համատեղ գործունեության ակտիվացումը օպերատիվ-հետախուզական աշխատանքներում:
Արագածոտնի և Տավուշի մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերով
Հայաստանի Կառավարության՝ 2023 թվականի մայիսի 18-ի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
Հրաժարվելով նեղ անձնական շահերից, վեր կանգնելով կուսակցական, պաշտոնական դիրքերից, հռչակում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ որպես համախմբման ու միասնաբար պայքարելու կամքի և վճռականության դրսևորում։
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն:
«Այսօր կլինի առերեսում, որը շատ տրամաբանական է, բայց ժամն ու վայրը դեռևս հայտնի չէ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ այցելել է տիկին Գայանեին»,-«Հետքի» հետ զրույցում հայտնեց Ռուբեն Մելիքյանը։
Ադրբեջանական զինված ուժերը նաև թիրախային կրակահերթեր են արձակել վիրավոր զինծառայողին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նույն մարտական դիրք մեկնած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Նախագծով պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը։
Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարների առաջարկները հավաքագրվելու և տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման տեխնիկական առաջադրանքում ներառելու նպատակով:
Փաթեթում առկա են եղել լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ և 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, ինչպես նաև 2 ներարկիչ։
25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:
Նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը, իրեն մեղսագրված վերոնշյալ հանցավոր արարքներով համայնքին պատճառված վնասը վերականգնել է։
Ասուլիսին մասնակցում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնաթող սպա, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, բժիշկ Կարեն Բազյանը, «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման անդամները։
Ակնհայտ է, որ Խաչատուրովի դեմ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը քաղաքական պատիժ է, ոչ թե իրավական և ժողովրդավար երկրին համապատասխանող որոշում։
Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով:
Georgian Airways-ից հայտնել են, որ այժմ կոմերցիոն բաժանմունքը լուծում է հայկական Air Dilijans ավիաընկերության կողմից ձեռք բերված տոմսերի հարցը՝ Երևանով տարանցիկ չվերթների համար։
Հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ։
Ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով Հրազդան գետի ափին փորված ջրավազանից էլեկտրական պոմպի միջոցով կատարվող ապօրինի ջրօգտագործումը Տեսչական մարմնի կողմից կասեցվել է։
Արշալույս Փայտյանը 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռքբերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ):
Լցակայանը կապարակնքվել է` հետագա շահագործումը բացառելու նպատակով։
Ավիացիայում ամենակարեւոր բաղադրիչը անվտանգությունն է, մասնավորապես՝ թռիչքային անվտանգությունը, որը ներառում է օդանավերի տեխնիկական պիտանիությունը, անձնակազմերի որակավորումն ու պատրաստվածությունը:
Զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի վարած մեքենայի հետեւից եկող «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան Գարիկ Գալեյանինն է եղել, վերջինս նշեց, որ Աշոտ Փաշոնյանի՝ մեքենայից դուրս ցատկելուց հետո վրաերթի չի ենթարկել նրան։