Երևանը հաջորդ տարվանից անցնելու է ճանապարհների ընթացիկ սպասարկման
Երևանը հաջորդ տարվանից անցնելու է ճանապարհների ընթացիկ սպասարկման։ Քաղաքապետարանի հաղորդմամբ, հուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն:
«Երևանում նախաձեռնվող կարևոր այս նախագծով՝ հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ»,- նշված է քաաքապետարանի հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել