HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մասամբ կսուբսիդավորի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը, եթե նրանք աշխատեն հայկական ընկերությունում

Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը վերջիններիս աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ է ներկայացրել սուբսիդավորման չափերի վերաբերյալ և նշել, որ դրա նպատակն է ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ. «Սուբսիդավորումը արվում է 20 տոկոսով, եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում։ Սահամանափակում չկա, թե ինչ ազգության մասնագետ է։ 50 տոկոս սուբսիդավորում են այն մարդկանց, որոնք, բավարարելով 400 բուհերից մեկն ավարտելու պայմանը, նաև ունեն դոկտորական աստիճան: Պետությունը 70 տոկոսով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում և կրթական հաստատություններում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter