HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 18-ին, ժամը 21:33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի արգելապատնեշին և մոտ 5 մ սահելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Քաղաքացի Ս. Վ.-ն (ծնված 1965 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter