HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակման համար առաջարկներ են հավաքագրվելում

Քաղաքաշինության կոմիտեn տեղեկացնում է, որ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրների վերհանմանը՝ նպատակ ունենալով մասնագիտական քննարկման միջոցով դիտարկել լուծման հնարավոր տարբերակներ: Խորհրդի կազմում ընդգրկված փորձառու ճարտարապետների, ինժեներների, բնագավառի այլ մասնագետների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարների առաջարկները հավաքագրվելու և տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման տեխնիկական առաջադրանքում ներառելու նպատակով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտել է օր առաջ նոր գլխավոր հատակագիծ ունենալու կարևորությունը, ինչը թույլ կտա առավել հիմնարար կերպով կանոնակարգել մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները:

Քննարկված հաջորդ հարցը վերաբերել է ՀՀ ողջ տարածքում կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային աշխատանքները մրցութային կարգով իրականացնելու կարևորությանը: Ներկաների ուշադրությանն է ներկայացվել մրցույթների անցկացման կարգի վերաբերյալ կոմիտեի մշակած նախագիծը։

Մասնագետների կարծիքին է ներկայացվել նաև օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նոր մեթոդաբանությունը, որի փաթեթը նախապես քննարկվել է տարբեր գերատեսչությունների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter