
Մայիսի 22-ից անշարժ գույքի պետական ռեգիստրի դիմումները ներկայացվելու են միայն էլեկտրոնային եղանակով
Մայիսի 22-ից ուժի մեջ է մտնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքը:
Կադաստրի կոմիտեն հայտնում է, որ այդ օրվանից սկսած՝ տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձանց կողմից Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում ընդունվելու են միայն դիմումի այն տեսակները, որոնք Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ մուտքագրելիս պահանջում են էլեկտրոնային ստորագրություն:
Դիմումների ցանկին քաղաքացիները կարող են ծանոթանալ հարթակի «Ուղեցույց» բաժնի «Իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումների առցանց ներկայացման մեթոդական ուղեցույց» ենթաբաժնի միջոցով։
Մեկնաբանել