Երևանի Թբիլիսյան խճուղում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը՝ Տիգրան Հարությունյանը, բրիտանանիդերլանդական հայտնի Shell ընկերության բենզալցակայան է կառուցում՝ առանց շինարարական համապատասխան թույլտվության:
Վարչապետ Փաշինյանը Պրահայում ծաղիկներ է խոնարհել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն այլևս չի համարում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Այդ մասին նա հայտարարել է մայիսի 5-ին կայացած ասուլիսին։
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի փոխգործակցությունը ռուսական իշխանությունների հետ՝ ամերիկացուն «շուտափույթ տուն վերադարձնելու նպատակով»։
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ շրջափակված 4 համայնքներին կարողացել են ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իրանը կարող է արտադրել բավարար հարստացված ուրան, որն անհրաժեշտ է հինգ միավոր միջուկային զենք արտադրելու համար։ Այդ մասին նա հայտարարել է Հունաստան իր այցի ընթացքում։
Հանդիպման ընթացքում աշխատակիցները նախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:
Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների հերթական փաթեթում մտադիր է ներառել երրորդ երկրների միջոցով հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխող մեխանիզմ։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Սերբիայի Մլադենովաց քաղաքային համայնքի Դուբոնա գյուղում հրաձգություն է եղել, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է novosti.rs-ը։
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, անդրադարձել Վարչապետ Փաշինյանի` Չեխիա կատարած պաշտոնական այցի բանակցություններին ու արդյունքներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ։
Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մայիսի 5-ին՝ Երևանում, տեղի ունեցավ «Ծառայել լսարանին, երբ կարիքն ամենամեծն է. լրատվամիջոցների կարևորագույն դերն արտակարգ իրավիճակներում» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է BBC Media Action-ի կողմից։
Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը և պարբերական բախումները մտահոգություն են առաջացնում։ Այդ մասին իր հոդվածում գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր հարկադիր կատարողներին՝ ներդրված ավանդի համար:
«Լավանդա» ակնաբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ, ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը կարճատեսություն, կատարակտի, գլաուկոմայի, աչքերի լազերային կորեկացիայի և այլնի մասին։
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Izh» մակնիշի ավտոմեքենան։
«Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից»։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա բացահայտվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ:
Նախաձեռնությունից պահանջում են հրապարակումների հեռացում և վնասի ու ծախսերի փոխհատուցում 16.000 եվրոյի չափով։
Ուկրաինական ռազմաօդային հրամանատարության տվյալներով՝ անօդաչուն իրականացնում էր պլանային թռիչք և ինչ-որ պահի կորցրել է կառավարումը։
Պարբերականի տվյալներով՝ Բրաունը Բայդենի նախընտրելի թեկնածուն է։ Վերջինս փորձառու օդաչու է, որը զորքերի հրամանատարության փորձ ունի Մերձավոր Արևելքում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է այն ուղղությամբ, որ հունիսին կազմակերպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի ու Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հանդիպումը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Այս տարվա առաջին երեք ամիսներին՝ հունվար-մարտին, արտասահմանից Հայաստան է այցելել 451 850 զբոսաշրջիկ։
Արկտիկան, որը երկար ժամանակ հեռու էր մնում աշխարհաքաղաքականությունից, կարող է դառնալ Արևմուտքի ու Ռուսաստանի ռազմավարական շահերի բախման հարթակ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Նրա խոսքով՝ «սպառազինության բացակայության պայմաններում վարձկանները դատապարտված են անհիմն մահվան»։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի մայիսի 15-ից:
Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի և ուղևորի գլխավորությամբ մոտ 20-25 անձինք սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ քննարկվում են «կոնկրետ պլաններ»։
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, չորսի նկատմամբ՝ գրավը:
Նրա խոսքով՝ բանակցությունների տեմպերը և հիմքերը, որոնք կողմերը դրել են, ցույց են տալիս, որ «խաղաղության պայմանագիրը գտնվում է հասանելի հեռավորության վրա»։
Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ և սահուն ռեժիմով։
Դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ռ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած ցուցակների հիման վրա։
Վեց տարում Երևանի 3 քաղաքապետ է փոխվել, և եթե 2017-ին ժամացույցները սխալ ժամ էին ցույց տալիս, ապա այժմ դրանք չեն աշխատում ընդհանրապես։
ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը հայտարարել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին, որն ուղղվելու է լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը և լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորմանը Հայաստանում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստ։
Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։ Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: