«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ներկաները քննարկել են Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր:
«Հետքի» տրամադրության տակ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ մի քանի տարի կառուցած առանձնատան ներսը պատկերող լուսանկարները։
Մոսկվան ափսոսում է Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության ցանկության համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դատական բարեփոխումների շուրջ ծավալվող իրադարձությունների և բողոքի ցույցերի պատճառով՝ Իսրայելը հայտնվել է անդունդի ու քաղաքացիական պատերազմի եզրին։ Այդ մասին Financial Times-ի փոխանցմամբ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները խոցել են չինական արտադրության անօդաչու թռչող ապարատ։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ Վերջինիս տվյալներով՝ դա եղել է Mugin-5 առևտրային անօդաչու, որը ձևափոխված է եղել մարտական օգտագործման համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Պաշտպանի խոսքով՝ վերլուծելու կարիք կա, թե ինչ է տեղի ունեցել․ «Ամսի 13-ին է որոշումը կայացվել, նոր են տրամադրել, ինչ-որ առեղծվածային բաներ կան»,- ասա նա։
Ուղեկալի պարտադիր ժամկետային այլ զինծառայող՝ Հ․Ա․-ն, ոչ կանոնակարգային հարաբերություններին բնորոշ դրսևորումներով Արտուշ Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել է ինքնասպանության։
2-րդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին։
Խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 12 բջջային հեռախոս, 2 ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորիչ, 6 բաժանորդային և 1 հիշողության քարտեր, ինչպես նաև՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտով 250 մլ թափանցիկ հեղուկ:
Ընդգծվել է պրակտիկ փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումների, ֆորումների, ուսումնական այցերի և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպել է վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ, որի ընթացքում քննարկվել է Ազգային ժողովի ցրման հնարավորությունը, եթե պատգամավորները մերժեն կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերջնական խմբագրումը։
Հեռախոսազրույցի առիթը Սև ծովի վրա ամերիկյան անօդաչուի հետ կապված միջադեպն է եղել։
10-րդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Yeremyan Products» կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին.
Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 10-րդ հանդիպումից հետո՝ Կանադան հայտարարել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի սպառազինություն և զենիթային հրթիռներ։ Այդ մասին նշվում է Կանադայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Երևանում 2-3 բալ ուժգնությամբ
Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով:
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին:
Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներից պահանջում ենք զերծ մնալ անհիմն ենթադրություններից և մեկնաբանություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան խնդրի էությունից ուշադրությունը շեղելու փորձեր։
Մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս են եկել և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվել:
Երկու զեկույցներում էլ ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մարտի 16-ին ստորագրած հրամանագրով Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
առավարության նիստում այսօր հավանության է արժանացել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը:
Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա -Երևան- Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից):
Քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները կհամալրվեն նոր շարժակազմով և ավտոբուսային երթուղիների քանակը կավելանա՝ 5 միաժամանակ՝ ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 40 մլն ուղևորով:
Սա առաջին դեպքը չէ, որ պետական գերատեսչությունները խոշոր գումարի պայմանագիր են կնքում իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերության հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին՝ մարտի 15-ին հանդիպում են անցկացրել Անկարայում, որի ընթացքում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նման հայտարարությամբ Ստրասբուրգում հանդես է եկել Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ադրբեջանի վերաբերյալ ԵՄ զեկույցը։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։
Անկարայում այսօր՝ մարտի 16-ին կկայանա Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովը, որը հյուրընկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ուֆա - Երևան - Ուֆա երթուղով:
Կառավարության` 2023 թ. մարտի 16-ի հերթական նիստը:
Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։
Լեոնիդ Ենգիբարյանը մահանում է Մոսկվայում 1972թ․-ին սրտի ինֆարկտից, 37 տարեկանում։ Մարտի 15-ին, Ենգիբարյանի ծննդյան օրն է։