ՀՀ քննչական կոմիտեն քիչ ատաջ հաստատել է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր ձերբակալվել է կապիտան Եղիշե Հակոբյանը, և ներկայումս դատարանում քննվում է նրա կալանավորման հարցը։
«Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում՝ մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար»,- նշված է ՊԵԿ գլխավոր քարտուղարի կողմից տրամադրված պատասխանում:
Ներկաներն ընդգծել են, որ հայ-ռուսական հումանիտար համագործակցության բնագավառում նման կենտրոնները եւս մեկ կամուրջ են երկկողմ կրթամշակութային կապերի ընդլայնման գործում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև կուսակցաշինական աշխատանքներին, առաջիկա անելիքներին, հանրության հետ շփումներին։
Բացի «Թեժ գծի» զանգերից, ՍԱՏՄ-ն որպես ահազանգ գրանցում և ընթացք է տալիս նաև սննդամթերքի անվտանգության նորմերի խախտման մասին ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, էլեկտրոնային նամակներով ստացվող տեղեկատվությունը։
Անդրադարձ է կատարվել նաև մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն առարկեց «Արարատբանկին» երրորդ անձ ներգրավելու միջնորդության դեմ, սակայն դեմ չեղավ բանկին այդ մասին ծանուցելուն։
Միջազգային քրեական դատարանը նշում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեջ։
Սի Ծինփինը Ռուսաստան կժամանի այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։
2022 թվականին չինական մի շարք ընկերություններ Ռուսաստան են ուղարկել զենքի խմբաքանակ, մասնավորապես, գրոհային հրացաններ, անօդաչուների դետալներ և զրահաբաճկոններ, որոնք կարող էին կիրառվել ռազմական նպատակներով։ Այդ մասին գրում է Politico պարբերականը։
ISW-ն ուկրաինական պատերազմի իր հերթական տեղեկագրում անդրադարձել է նաև Հայաստանին ու պնդել, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա։
Մոլդովայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է, որ երկրի բոլոր օրենսդրական ակտերում, այդ թվում նաև Սահմանադրության մեջ, երկրի պետական լեզուն մոլդովերենի փոխարեն կնշվի ռումիներենը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնեց քաղաքապետարանի գործավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները:
Ապօրինի շինարարությունը վարչական տույժի նշանակումից հետո շարունակելու դեպքում տուգանքը գործող օրենսդրությամբ 2 միլիոնից 2,5 միլիոն դրամ է։ Այժմ արդարադատության նախարարությունն առաջարկում է տուգանքի չափը դարձնել 2,5 միլիոնից 3 միլիոն դրամ։
Վարչապետը շնորհավորել է Ի. Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Ռ.Հ.-ի արարքի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 117 մլն դրամի գույքային վնաս:
Զեկուցվել է, որ հաշվետու տարում «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։
Ֆրանսիական կառավարության ղեկավար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենսդրական նախագիծը, համաձայն որի Ֆրանսիայում 62 տարեկանի փոխարեն թոշակի կանցնեն 64 տարեկանից, ընդունվել է առանց խորհրդարանի համաձայնության։
Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը հանդիսանում է ընդհանուր քաղաքական նպատակ Լեհաստանի և Չեխիայի համար։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ Վարշավայում գտնվող Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ բանակցություններից հետո։
Միացյալ Նահանգներում շարունակվում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքները։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։
քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ- շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը։
Բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից գույքի և դրամական միջոցների բռնագրավման։
Կաթնաշոռում կար աղիքային ցուպիկ, բորբոսասնկերը գերազանցում էին նորման 6 անգամ` 300 ԳԱՄ/գ, բացի այդ, առկա էին մեծաքանակ խմորասնկեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործնական միջոցները։
Երևանի Արցախի պողոտայի 14 հարկանի երկու շենքեր՝ 8/2-ը և 8/3-ը, երկու տասնամյակից ավելի է՝ թեքված են։ Տարիների ընթացքում շենքերի թեքությունն ավելի արտահայտիչ է դարձել, ու հիմա դրանց տանիքների հեռավորությունը միմյանցից մոտ 35-40 սմ է։
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 194 հիվանդ։
021-2022 թթ.-ին «Հայաստան» հիմնադրամն Արցախում իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հետպատերազմյա շրջանի հաղթահարմանը։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) ևս «Հետք»-ին տեղեկացրին, որ այս պահին «ՋիԷնՍի-Ալֆա»-ն վաճառելու դիմում չկա։
Դեսպանը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանի հետ զրույցներում նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։
ԱԺ ում ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը:
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 891.000 դրամ:
«Մարիլա» ընկերության կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին. կաթնաշոռում հայտնաբերվել էին թույլատրելիից 5 անգամ ավելի խմորասնկեր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը։