HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաձորում բացվել է ռուսական կենտրոն

Մարտի 17-ին Ծաղկաձորում կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը:

ԱԺ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում մասնակցել են ռուսական կենտրոնի բացմանը:

Կենտրոնը բացվել է Յուրի Վորոբյովի աջակցությամբ: Սա Հայաստանում բացված 9-րդ մասնաճյուղն է: Կենտրոններում արտադպրոցական ուսումնական ծրագրով կրթվում են դպրոցականներն ու երիտասարդները, կա նաեւ գրադարանային ֆոնդ:

Յուրի Վորոբյովը կենտրոնին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հուշանվերը, նաեւ` իր գործունեությանը վերաբերող գիրք:

Ներկաներն ընդգծել են, որ հայ-ռուսական հումանիտար համագործակցության բնագավառում նման կենտրոնները եւս մեկ կամուրջ են երկկողմ կրթամշակութային կապերի ընդլայնման գործում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter