«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություներին
Մարտի 17-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Այս մասին հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը։
««Հայրենիք» կուսակցության խորհուրդը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ ակտիվորեն ներգրավվել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին և որոշեց այդ նպատակով նախաձեռնել խորհրդակցությունների շարք՝ մասնակցության վերջնական ձևաչափը հստակեցնելու համար։
Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև կուսակցաշինական աշխատանքներին, առաջիկա անելիքներին, հանրության հետ շփումներին, ինչպես նաև կուսակցության երիտասարդական թևի ակտիվացմանը և առաջիկայում մեկնարկելիք «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրին»,- ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել