HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին:

Քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը և լրացուցիչ եկամուտների գեներացմանը: Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին և այլն:

Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համատեղ աշխատանքը նշված ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter