Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարել է հունվարի 6-ին, ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը, ժամը 24:00-ն հրադադարի ռեժիմ հաստատել Ուկրաինայում ռազմաճակատի ողջ երկայնքով։
Պատասխանատուները տեղեկացրել են, որ ներկայումս մանկատներում, ընդհանուր առմամբ, բնակվում է 602 երեխա, որից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող. 127 անձ ունի պոլիատիվ խնամքի կարիք, 209 անձի 18 տարին լրացած է, ևս 105 երեխա բնակվում է խնամատար ընտանիքներում:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ։
Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրվող արարքում։
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «ՍԱՍ»-ի Արտակ անունով հայտնի Արտակ Սարգսյանի վերաբերյալ «Հետքի» հրապարակումից հետո նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լիլիթ և Արմեն Կարապետյանները հուղարկավորված են կողք կողքի՝ ընտանեկան գերեզմանատանը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հունվարի 3-ի գիշերը Զապորոժյեի մարզի Տոկմակ քաղաքին հասված հարվածի հետևանքով զոհվել և վիրավորվել է 80 ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Օրակարգում հիմնականը եղել է Ուկրաինայի հարցը, իսկ, տարածված հաղորդագրություններից ենթադրվում է, որ կողմերը չեն քննարկել արցախյան հիմնահարցն ու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը։
Թե Կճոյանին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել, հայտնի չէ:
Գործում առկա որևէ նյութով չի ապացուցվում, որ 2022թ. օգոստոսի 8-ին ԲԴԽ է վերադարձվել Ռուզաննա Հակոբյանի առաջարկությունը և անձնական գործը՝ Հանրապետության նախագահի առարկությունով:
Գրիպի H1N1 տեսակը բավական ծանր է ընթանում խրոնիկ հիվանդություններ ունեցողների, երեխաների և հղիների մոտ
Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում:
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում հունվարի 5-ին։
Պակիստանի սենատը Խաղաղության նոբելյան մրցանակի է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ նրա ջանքերի համար։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է բժշկական կենտրոնի և հիշյալ աշխատակիցների բնականոն գործունեությունը, բժշկին չի հաջողվել կատարել սթափության վիճակի ստուգում, իսկ ներկաների մոտ առաջացել է վախի ու տագնապի զգացողություն:
Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից:
Հանրապետական Քևին Մաքքարթին, որն առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում, վեցերորդ անգամ անընդմեջ չի կարողացել ստանալ բավարար թվով ձայներ։ Ավելի քան մեկ դար անց առաջին անգամ Կոնգրեսի ստորին պալատը չի կարողանում ղեկավար ընտրել։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս ծրագիրը մեկնարկել է 2020 թ-ին, որի շրջանակում ծնվել է 251 երեխա։
Ֆիլիպ Ռիքերը հունվարի 5-ից թողնում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Անձնագրերի և վիզաների վարչությունը միացնում ենք Միգրացիայի ծառայությունը։ Ըստ էության, այդ ծառայությունը դարձնում ենք բնույթով քաղաքացիական»,- ասաց Փաշինյան։
Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։
Ըստ նրա՝ խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է։
Գաղտնի տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ կլինի Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը։
Մեկնարկել է կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստը։
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։