HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՆԳՆ-ին կհանձնվեն ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը

Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Նախարարության ձևավորման փուլում ենք, և հաջորդ շաբաթ արդեն նախարար և փոխնախարարներ կնշանակենք։ Մինչ այդ, այս որոշումը կայացնում ենք մեծ պատկերով նախարարության կառուցվածքը հաստատելու համար»,- այս մասին Կառավարության հերթական նիստում հարցի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա շատ կարևոր և մասշտաբային փոփոխություն է մի քանի ուղղություններով։

«2018-ից շարունակաբար որդեգրել ենք նախարությունների և ընդհանրապես Կառավարության կառուցվածքը օպտիմիզացիայի ենթարկելու քաղաքականություն։ Այս որոշումն այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է, չնայած Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ այս ընթացքն անցնցում ապահովելու համար։ Երկրորդ շատ կարևոր հանգամանքն այն է, որ, ըստ էության, ոստիկանության ծառայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ենք ուժեղացնում։ 

Ներքին գործերի բնագավառում քաղաքականություն մշակող ավելի արդյունավետ մարմին ենք ստեղծում մեր պատկերացմամբ, որովհետև, ինչպես տեղյակ եք, մինչ այս այդ ոլորտում քաղաքականությունների մշակմամբ զբաղվում էր հիմնականում արդարադատության նախարարությունը»,- նշեց Փաշինյանը։

Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն ՆԳՆ նախարարի տեղակալներ։ Ներքին գործերի նախարարը կունենա նաև երկու տեղակալ։

Վարչապետի խոսքով՝ նրանցից մեկը կզբաղվի ոստիկանության և ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, մյուսը՝ քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով։

«Անձնագրերի և վիզաների վարչությունը միացնում ենք Միգրացիայի ծառայությանը։ Ըստ էության, այդ ծառայությունը դարձնում ենք բնույթով քաղաքացիական»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ խնդիր է առաջադրել՝ օր առաջ մեկնարկել ոստիկանության և փրկարար ծառայողների ատեստավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter