HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթնամթերք արտադրող մի քանի ընկերությունների նկատմամբ վարույթներ են հարուցվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ: Այս մասին տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում  բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 18% յուղայնությամբ «Թթվասեր Դասական» անվանումով, «ԱՊԳ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 15% յուղայնությամբ «Թթվասեր» անվանումով  և «Արզնի Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ «Սերով Թթվասեր» անվանումով ապրանքատեսակներում, ինչն առերևույթ չի համապատասխանում  «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով «թթվասեր» ապրանքին ներկայացվող պահանջներին: Այսինքն՝ բուսական յուղի առկայության պայմաններում հիշյալ կանոնակարգի իմաստով ապրանքը չի կարող ներկայացվել որպես թթվասեր»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter