«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Գ. Ա.-ի (ծնված 1998 թ․) դին և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Հայաստանում առևտրային բանկերի թիվը 17 էր, «Ֆասթ Բանկ»-ը դարձավ 18-րդը:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վերահաստատեց Ազգային ժողովի և ողջ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և հայ ժողովրդին:
Քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի»-ի նախագիծը:
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության պետը խոսեց նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշեց այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին։
Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:
Փոխնախարարի խոսքով նախագիծը վերաբերում է միայն սերմերի եւ տնկանյութերի ներմուծման սահմանափակմանը, որը վերաբերում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներին:
Խերսոնի մարզում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովկինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին առաջարկել է թողնել Խերսոնի մարզի աջափնյա հատվածը, որտեղ գտնվում է Խերսոն քաղաքը։
Իլոն Մասկի կարողությունն այն պահից, երբ ապրիլին հայտարարեց Twitter սոցիալական ցանցի ձեռքբերման մտադրության մասին, նվազել է 70 միլիարդ դոլարով։ Նման հաշվարկ արել է Reuters գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է։
Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և կայունության ու բարգավաճման ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Արսեն Բախշիի Արզումանյանը նշանակվել է արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:
Խերսոնի օկուպացիոն ուժերի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը զոհվել է ավտովթարի ժամանակ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով «ռազմաքաղաքացիական վարչակազմի» մամուլի ծառայությանը։
Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook, Instagram-ը և Whatsapp-ը, որոշել է աշխատանքից ազատել ավելի քան 11 հազար աշխատակցի։ Այդ մասին աշխատակիցներին ուղղված իր ուղերձում հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
ԱՄՆ-ում ավարտվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։ Նոյեմբերի 8-ին այդ երկրի բնակիչները ամբողջական կազմով վերընտրել են Ներկայացուցիչների պալատին, սենատի մեկ երրորդը և 50 նահանգների նահանգապետերից 36-ին։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը, որը վաճառքի էր հանվել ամիսներ առաջ, վերջերս հանվել է շուկայից եւ այս պահին չի վաճառվում:
Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 45, 47, 49 փողոցների:
Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:
Գլխավոր դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2021թ. նոյեմբերին հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Զրոյից կառուցել է 400 քմ անասնաշենք, որտեղ պահել է 200 գլուխ ոչխար, 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, թռչուններ: Հետագայում անասնագլխաքանակը կրճատել է` կենտրոնանալով պտուղ-բանջարեղենի մշակության ուղղությամբ:
Սահմանված ժամկետի ավարտից հետո նշված ինքնակամ կառույցների հաշվառում` հետևաբար նաև օրինականացում հնարավոր չէ։
Նրան ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։
ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային եւ դրա հետեւանքներին:
ՊՆ հայտնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր:
Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը:
Համայնքն այսօր դիտարկում է նաև Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցման նորոգման խնդիրը:
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լեյտենանտ Մանուկ Միքայելյանը տեսազանգով խոսել էր մոր ու քույրերի հետ։ Առհասարակ նման սովորություն չուներ, զանգում էր, բայց ոչ տեսակապով։