HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա մեկ զոհ

Նոյեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1966 թ.) և «KamAZ» (վարորդ` Է. Բ․, ծնված 1962 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Գ. Ա.-ի (ծնված 1998 թ․) դին և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter