HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030թ զարգացման պետական ծրագրին»

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագծին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը: Նրանք պատասխանել են պատգամավորների և քննարկմանը ներկա ոլորտի մասնագետների հարցերին, որոնք վերաբերել են առաջին ընթերցմամբ առաջարկված փոփոխություններին:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Շեշտադրված hաջորդ կարևոր խնդիրը կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:

Նախարարը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից ծրագրի հաստատումից հետո Կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը՝ սահմանելով հստակ ժամկետային թիրախներ և ծախսային գնահատականներ:

Ծրագիրը մշակվել է ընդգրկուն, մասնակցային փուլերով՝ անցնելով հանրային քննարկումների տևական փուլ, ներառելով ոլորտի շահառուներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

 «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը սահմանված կարգով կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter