HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը 6 մլրդ 628 մլն դրամի վնաս պատճառելու առթիվ դատախազությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պետությանը պատճառված շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնասի առթիվ դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 

Գլխավոր դատախազությունն այսօր հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter